Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են զինված ուժերի մոբիլիզացիա, իսկ նավթարդյունաբերության և այլ արտադրությունների աշխատակիցների համար սահմանվել է «ռազմական դրություն»։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրավական ակտերի պորտալում հրապարակված դեկրետին։