«2025 թվականին քաղաքական տեսանկյունից ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը». Ալիև
2025 թվականը կարելի է համարել պատմական, քանի որ քաղաքական հարթությունում վերջ դրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմին, և մենք արդեն մի քանի ամիս է՝ ապրում ենք խաղաղության պայմաններում։
Ինչպես փոխանցում է AZERTAC–ը, այս մասին հունվարի 5-ին հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք դեռ սովորում ենք ապրել խաղաղության պայմաններում»,-նշել է Ալիևը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը «զինված բախումների ընթացքում ձեռք բերված հաղթանակը» ամրապնդել է նաև քաղաքական մակարդակում։
Նրա խոսքով՝ սա անկախ Ադրբեջանի պատմության կարևոր և հիշարժան իրադարձություններից է․
«Անցած տարին մեր երկրի և մեր ժողովրդի համար իսկապես հաջող և նշանակալի էր, և վստահ եմ, որ այսուհետ ադրբեջանական ժողովուրդը կշարունակի ապրել խաղաղության պայմաններում»։
The post «2025 թվականին քաղաքական տեսանկյունից ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը». Ալիև first appeared on MediaLab Newsroom-Laboratory.