Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն աշխատանքային այցով եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում: Նախագահ Մասուդ Փեզեշքիանի, արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Լարիջանիի և խորհրդարանի ղեկավար Մոհամմադ Ղալիբաֆի հետ հանդիպումների և բանակցությունների ընթացքում քնննարկվել է երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: