Երբ Միխեիլ Սաակաշվիլին եւ նրա թիմն իշխանություն էին, նրանք ուղիղ տեքստով տալիս էին այն երկրի անունը, որը, նրանց կարծիքով դավեր էր նյութում Վրաստանի դեմ: Ցանկացած ընդդիմախոսի հարեւան երկրի այն ժամանակվա իշխանության ներկայացուցիչներն անվանում էին «Կրեմլի գործակալ»: Դա անում էին իշխանավորներն անձամբ, ոչ թե՝ միայն իշխանական-մերձիշխանական քարոզչությունը կամ իշխանական արբանյակ կուսակցությունները: Չնայած դա ակնհայտ պարանոյա էր,