2026 թվականի հունվարի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին, և, բնականաբար, այս անգամ ևս չի անտեսվել 2020 թվականին Արցախում տեղի ունեցած պատերազմը, ինչը միանգամայն պարզ է՝ չլիներ 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակը, Բաքուն չէր ունենա տարածաշրջանային և, ինչո՞ւ չէ՝ աշխարհաքաղաքական զարգացումներում այն դերակատարումը, որն այսօր ունի: