ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՊՆ երկու տարբեր զորամասերում համապատասխան ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած անձը, օտագործելով իր ծառայողական լիազորությունները, 2024 թվականի ընթացքում կատարել է ընդհանուր շուրջ 160 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ջերմատեսիլ սարքերի հափշտակություն: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ վերը նշված