Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) ստացված տեղեկությունների համաձայն` ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային վարչության-տեսչության պետ Արթուր Հակոբյանը տեղեկանալով, որ իր բաժնի աշխատակիցներն իր ընկերներից մեկի բիզնեսի վերաբերյալ կազմել են արձանագրություն 250.000 ՀՀ դրամ տուգանքի չափով՝ չգրանցված աշխատակցի կամ ՀԴՄ կտրոն չտպելու համար, զայրացել է և ստիպել է այդ աշխատակիցներին իրենց միջոցներից վճարել այդ գումարը։ Տեսուչները չունենալով այլընտրանք` կատարել են պահանջը։