Հունվարի 8-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դավթաշենի ՏԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Ռոման Համբարձումյանի, իսկ Արմավիրի ՏԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնում Վարշամ Սարգսյանի թեկնածությունը։ Քննարկվել են կուսակցության արտահերթ համաժողովի օրակարգին և ՔՊ համամասնական ցուցակի ձևավորման առաջին փուլի քվեարկության կարգին առնչվող հարցեր։