«Չինական հարավային ավիաուղիներ»-ը (China Southern Airlines) ավելացնում է Թուրքիա չվերթների քանակը։ Նշվում է, որ ընկերությունը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Թուրքիան Չինաստանի քաղաքացիների համար սահմանել է առանց վիզայի ռեժիմ։ Նշենք, որ որոշումն ուժի մեջ է մտել սույն թվականի հունվարի 2-ից։