«Սյունյաց երկիր». Մի քանի բախտախնդիրների քմահաճույքին հանձնված ԿԳՄՍ նախարարությունը վերջին ամիսներին գրոհ է սկսել «Սյունյաց երկիր․ մշակութային» հանդեսի դեմ, որը հրատարակվում էր նախարարության փոքրիկ աջակցությամբ։ Ըստ էության դրված է հստակ խնդիր՝ կասեցնել հինգ տարի շարունակ բեղմնավոր գործունեություն ծավալած ու մեծ ճանաչում ձեռք բերած հանդեսի հրատարակումը, ինչպես և թույլ չտալ Սյունյաց աշխարհի հոգևոր–մշակութային բազմադարյա հարուստ ժառանգության