Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը: «Ժողովրդավարական պետության կենսունակությունը պայմանավորված է ոչ միայն քաղաքական ինստիտուտների առկայությամբ, այլ դրանց իրական արդյունավետությամբ։ Այդ համակարգի առանցքում գտնվում է դատական իշխանությունը՝ որպես սահմանադրական կարգի պահպանման և իրավունքի գերակայության գլխավոր երաշխավոր։ Սահմանադրությունը իրավական պետության հիմքն է, իսկ դատական իշխանությունը՝ այն