Բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս պահին հրաժարվել է Իրանի վրա հնարավոր հարձակում իրականացնելու մտքից: Բացի այդ, նշվում է, որ Թրամփի մտադրությունների վրա իրենց դիվանագիտական ազդեցությունն են ունեցել մի շարք երկրներ, որոնց թվում է նաև Թուրքիան: