«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի տելեգրամյան գրառումը Նարեկ Սամսոնյանի շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է՝ անկախ դրա վերաբերյալ առկա տարբեր տեսակետներից։ Հացադուլը ծայրահեղ միջոց է, որին մարդիկ դիմում են միայն այն ժամանակ, երբ այլ ելք չեն տեսնում։ Պետության պարտականությունն է նման դեպքերում ապահովել անձի կյանքի և առողջության պաշտպանությունը՝ երաշխավորելով պատշաճ և լիարժեք բժշկական օգնության իրավունքը։