Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում քիչ հետո կորոշվեն Հայաստանի 2026 թվականի չեմպիոններն ու մրցանակակիրները։ Եզրափակիչ տուրում Aravot.am-ը զրուցել է գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանի հետ։ -Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնություններն այսօր ավարտվում են։ Ընթացքի մասին ի՞նչ կասեք։ Իրոք, ամեն բան կորոշվի այսօր, եզրափակիչ տուրից հետո։ Երկու առաջնություններն էլ անցել են շատ լարված պայքարում։