1950 թվականին Ստալինի նախաձեռնությամբ ստեղծվել էր Խաղաղության համաշխարհային խորհուրդը: Այդ կազմակերպության հռչակած պաշտոնական նպատակն էր՝ պայքարը նոր համաշխարհային պատերազմի եւ իմպերիալիստական ագրեսիաների դեմ, հանուն համընդհանուր զինաթափման եւ ազգային անկախության: Կազմակերպությունը 90 տոկոսով ֆինանսավորվում էր Խորհրդային Միության կողմից, իսկ դրա երկարամյա (1966-1990 թթ.) ղեկավար Ռոմեշ Չանդրան արժանացել էր ԽՍՀՄ բարձրագույն պարգեւի՝ Լենինի շքանշանի: Դժվար թե այդ