«Բանակային բարքերի զոհ է, պետք է պատժվեն ղեկավար զինվորականները». որդեկորույս մոր պահանջը
Տարեվերջին բանակում մահացած 18-ամյա Սմբատ Կիրակոսյանի մոր՝ Արմինե Սահակյանի հարցերը 43 օր է անպատասխան են:
«Վստահել եմ, ու ցավալին այն է, որ դեպքը տեղի է ունենում խաղաղ պայմաններում: Դա նշանակում է, որ մեր գերատեսչությունը, պաշտպանության ոլորտը տեղում չի, - ասաց նա՝ նշելով, - մեր երկրի ղեկավարությունն ասում ա, որ պատասխանատու ա զինվորի կյանքի համար: Դեպքը տեղի ա ունեցել, ինձ ո՞վ ա պատասխան տալու: Մեր երկիրն ինձ ինչո՞վ ա պատասխան տալու»:
10 ամիս առաջ որդուն մեծ հույսերով էին ճանապարհել...