Հունվարի 28-ին Թուրքիան 3 միավոր «F-16» կործանիչ է ուղարկել Սոմալի։ Այդ մասին հայտնում է «Middle East Eye» միջազգային առցանց լրատվական հարթակը։ Նշվում է, որ «F-16» կործանիչների տեղակայումը Սոմալիում իրականացվում է էներգետիկ և օդատիեզերական ոլորտներում արվող ներդրումների շրջանակում: