Շակիրան պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է։ Կոլումբիացի աստղը ռեկորդ է սահմանել՝ որպես բոլոր ժամանակների ամենաշատ եկամուտ ունեցող լատինական արտիստը, հաղորդում է Billboard-ը։ Նրա համաշխարհային շրջագայությունը «Las Mujeres Ya No Lloran» («Կանայք այլեւս չեն լալիս») մեկնարկել է 2025 թվականի փետրվարին և շարունակվում է մինչև 2026 թվականը: