ԱՄԷ-ում Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության կազմը մնում է անփոփոխ. այն կգլխավորի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովը։ Այս մասին, ինչպես հաղորդում է ТАСС-ը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։