«Մենք ՀԱՊԿ երկրներից էլ ենք զենք գնել և ստացել, արևմտյան երկրներից էլ ենք սպառազինություն գնել և ստացել, Չինաստանից և այլ երկրներից ենք սպառազինություն գնել, դա մեզ չի խանգարել: Վատ պարողին միշտ ինչ-որ մի բան խանգարում է: Սա այդ գործընթացի չիմացության արդյունք է, որովհետև ցանկացած երկրից, որտեղից զենք ես ձեռք բերում, ապա այդպիսի հավաստիացում տալիս ես թղթի տեսքով, և հետո՞: Մինչև 2018 թվականը մենք այդ զենքերը չէի՞նք օգտագործում ինքնապաշտպանության համար, չէի՞նք տանում Արցախ։ Այսինքն, ինչ որ ինքը խոսում է, չիմացության արդյունք է: Փորձում է ինչ-որ բաներով արդարանալ, բայց չի ստացվում»: