ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Ադրբեջանի Հանրապետությունում հայազգի ռազմագերիների նկատմամբ իրականացված «դատավարությունների» և «դատավճիռների» վերաբերյալ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես արցախահայության օրինական ներկայացուցչական մարմին, խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած շինծու «դատավարությունները» Արցախի Հանրապետության գերեվարված հայազգի ռազմաքաղաքական գործիչների և քաղաքացիական անձանց նկատմամբ։ Այդ գործընթացներում ներկայացված շինծու մեղադրանքներն ու դրանց հիման վրա ընդունված դատավճիռները որևէ կապ