Ադրբեջանում այսօր շարունակվել է Բաքվում ապօրինի գերության մեջ պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարությունը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, թե անձինք, որոնք ներկայացվում են իբրև տուժող, պահանջել են ցմահ ազատազրկման դատապարտել Ռուբեն Վարդանյանին։