ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը փետրվարի 11-ին ընդունել է «Գրին Ռոք» ընկերության և «Գրին Ռոք» հիմնադրամի ներկայացուցիչներին։ Հյուրերը Գլխավոր հանձնակատարին ներկայացրել են հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք միտված են Դիլիջանում զբոսաշրջության, կրթության և ենթակառուցվածքների զարգացմանը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Դիլիջանում հիմնադրամի կողմից գործարկված Apicius Armenia հյուրընկալության միջազգային դպրոցի գործունեությանը։ Քննարկվել են սփյուռքահայերի ներգրավվածության,