SputnikArmenia. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ մերժել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը՝ վերացնել նախկին հոգևորական Արման Սարոյանի նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը, որով դատարանը եկեղեցուն պարտավորեցրել է մինչև դատական վերջնական ակտի հրապարակումը ապահովել Արման Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում: Դատարանի որոշումը հրապարակվել է փետրվարի 11-ին, այն