«Մարտի 1»-ի գործ․ նախկին բարձրաստիճան ոստիկանները ստորագրություն են տվել երկրից չհեռանալու մասին
«Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալներ, նախկին բարձրաստիճան ոստիկանները ստորագրություն են տվել երկրից չհեռանալու մասին՝ «Ազատությանը» փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Այդ շրջանում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Մելքոնյանը և նրա տեղակալ Վալերի Օսիպյանը մեղադրվում են 2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների ժամանակ Ազատության հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու...