ԱՄՆ զինված ուժերը նախապատրաստվում են Իրանի դեմ հավանական շաբաթներ տևող գործողությունների. Reuters
ԱՄՆ զինված ուժերը պատրաստվում են Իրանի դեմ շաբաթներ տևող երկարատև գործողությունների հնարավորությանը, եթե նախագահ Դոնալդ Թրամփը հրաման տա հարձակման, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների:
Ամերիկացի և իրանցի դիվանագետներն անցյալ շաբաթ էին Օմանում վերսկսել անուղղակի բանակցությունները՝ տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի կուտակման և փոխադարձ սպառնալիքների ֆոնին:
Ուրբաթ օրը ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ Պենտագոնը Մերձավոր Արևելք է ուղարկում լրացուցիչ ավիակիր՝...