ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատահական չանդրադարձավ ռազմավարական ենթակառուցվածքների թեմային՝ փաստացի ապագա կոնցեսիայի հարցը կապելով Երասխ-Ադրբեջանի սահման (Նախիջևան) և Ախուրիկ-Թուրքիայի սահման երկաթուղային հատվածների արդիականացման հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնել է ՀՀ նախկին վարչապետ և ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը։ Փաշինյանը փետրվարի 10–ին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ հայկական երկաթուղու՝ ռուսական կառավարումը ներկա աշխարհաքաղաքական […]