38 տարի առաջ՝ փետրվարի 27–29-ը, Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիները ջարդ կազմակերպեցին հայերի նկատմամբ, ինչի հետևանքով ոչ միայն մեծաթիվ զոհեր եղան, այլև հարյուրավոր մարդիկ խոշտանգվեցին, բռնաբարվեցին և ծանր կտտանքների ենթարկվեցին. մի քանի տասնյակ հազար հայեր ստիպված լքեցին իրենց տներն ու բնակավայրերը։