Թեհրանում ՌԴ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով
Իրանում Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին լքել Իրանը Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներից հետո:
ԱՄՆ-ն, եվրոպական մի շարք երկրներ ավելի վաղ կոչ էին արել իրենց քաղաքացիներին լքել Իրանը:
Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին՝ թիրախավորելով նրա ղեկավարությանը:
Ըստ Թրամփի՝ սա վերջ կդնի ԱՄՆ անվտանգության սպառնալիքին և իրանցիներին հնարավորություն կտա տապալել իրենց կառավարիչներին: