Մոսկվայում մեկնարկած «Aeroflot Open» շախմատային փառատոնում խաղացված երկու տուրում 15 շախմատիստներ գրանցել են երկու հաղթանակ։ Նրանց մեջ է հայաստանցի գրոսմայստեր Արամ Հակոբյանը։ Թիմակցից կես միավոր պակաս են վաստակել գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Միքայել Մանվելյանը։ Մեր մյուս ներկայացուցիչները, նրանց թվում վարկանիշային առաջատար, գրոսմայստեր Շանթ Սարգսյանը դեռ առանձնապես աչքի չեն ընկել։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ