«Մեր երկիրը 1,2 միլիոն աշխատանքի հնարավորություն ունի, քանի որ երեք միլիոնանոց երկրի համար 800 հազար աշխատատեղը բավականին սահմանափակ հնարավորություն է տալիս։ Մենք պլանավորում ենք այդ 1,2 միլիոնից 300 հազար աշխատատեղ ստեղծել հինգ տարվա ընթացքում։ Բայց դա կլինի արդյունաբերության մեջ, շինարարության մեջ և տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունների մեջ։ Դա կակտիվացնի մեր տնտեսության արդի վիճակը, և մենք լրիվ ուրիշ մակարդակ դուրս կգանք։ Այսինքն՝ դա կօգնի այն շրջաններում, որտեղ ունենք մեծ աղքատություն, հաղթահարել այդ աղքատությունը»։