Գայանե Պապոյանը նկատեց, որ տուժողների ցուցմունքներում ակնհայտորեն գերակշռել են արդարացնող ցուցմունքները եւ գնահատում իրականացնելիս, առաջին ատյանի դատարանը պարտավոր էր այդ ցուցմունքները գնահատել՝ համադրելով գործում առկա օբյեկտիվ ապացույցի՝ տեսանյութի հետ։ Դատարանն այդ քայլը չի արել։