ԵՄ ութ երկիր կոչ է արել արգելել ռուս զինվորականների մուտքը Շենգենյան գոտի։ Դրա մասին ասվում է Գերմանիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի պետությունների և կառավարությունների ղեկավարների նամակում՝ ուղղված Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. նամակի բովանդակության մասին հայտնել է DW-ն։