Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ2/4514/02/25 վճռով (նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան) անվավեր է ճանաչվել Հանրային Ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի որոշումը՝ Ռադիոլուր ծրագրի ավագ լրագրող Ալիսա Գևորգյանին խիստ նկատողություն տալու մասին։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Կարինե Ղաշանգյանը։