ՄԻՊ-ը դատապարտում է վարչապետի պահվածքը արցախցի կնոջ հետ տեղի ունեցած դեպքի ժամանակ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարեց՝ դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախից տեղահանված կնոջ մասնակցությամբ տեղի ունեցած դեպքը:
«Դեպքի հետ կապված ցանկացած հանգամանք դատապարտում եմ, անկախ նրանից՝ դա վերաբերեր վարչապետին կամ ցանկացած այլ քաղաքական ուժի», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մանասյանը:
Լրագրողների հարցին՝ «վարչապետի պահվածքն եք դատապարտո՞ւմ», Մարդու իրավունքների պաշտպանը պատասխանեց. «Բնականաբար, և շատ կարևորում եմ, որ դրանից հետո ներողությամբ...