Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել իրականացված ծրագրերին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզում։ Սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքը, ինչպես նաև կատարվել են նոր եռահարկ մասնաշենքի կառուցման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 734 մլն դրամ, որից ավելի քան 513 մլն դրամը