ՀԾԿՀ-ը հակադարձում է «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավարին
Հանձնաժողովը պնդում է, որ Հայաստանի օրենսդրությունը, մասնավորապես՝ կարգավորման ոլորտին առնչվող, լիովին համապատասխանում է միջազգային փորձին և ունի լայն կիրառում:
«Ստեղծված իրավիճակում անընդունելի ենք համարում սեփական բացթողումներին և թերացումներին է՛լ ավելի ուշադրություն դարձնելու փոխարեն՝ դրանց արդարացման պատճառ փնտրելու փորձը», - ասված է ՀԾԿՀ-ի հաղորդագրությունում։
Հիշեցնենք ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի (ՀԷՑ) սեփականատեր «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավարը օրերս հայտարարել էր, թե ՀԷՑ-ի կրած վնասների պատճառը Հայաստանում գործող կարգավորման համակարգն է: Բորիս Կովալչուկի պնդմամբ՝ 11 տարիների ընթացքում սակագնի անբավարար բարձրացումը, Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը, հիդրոկայաններում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կրճատումը հանգեցրել են մի իրավիճակի, երբ երկրի բաշխիչ ցանցերի համակարգը 37 միլիարդ դրամի եկամուտ չի ստացել: