Հայաստանի բյուջեն կստանա լրացուցիչ 10 մլն դոլար 3.3 մլրդ դոլարի արտահանման դեպքում. Ճշմարիտյան
«Բյուջեն կստանա լրացուցիչ 10 մլն. դոլար, եթե մինչև 2020 թվականը արտահանման ծավալները կազմեն 2.8 մլրդ դոլարից մինչև 3.3 մլրդ դոլար, այսինքն ՀՆԱ–ի 19 տոկոսը, ինչը և նախատեսվում է 2014-2025 թթ. ռազմավարական զարգացման ծրագրով։ Ընդ որում, այդ ցուցանիշն այսօրվա դրությամբ ՀՆԱ–ում հասնում է 10-12 տոկոսի», – ասել է նախարարը։
Ճշմարիտյանը հայտնել է, որ արտահանման խթանման համար ենթադրվում է ստեղծել առևտրային ներկայացուցչություններ 6 պետություններում։
«Արտահանման խթանումը նաև ներառում է Ազգային ենթակառուցվածքների որակի արդիականացում, ինչպես նաև Ազգային չափանիշների ինստիտուտի հնարավորությունների ընդլայնում», – ասել է Ճշմարիտյանը։
Նա նշել է, որ 2019 թվականին նախատեսվում է ունենալ ամենաքիչը 2 լաբորատորիա, որոնք կհամապատասխանեն ISO միջազգային չափանիշներին։
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2014 թվականին արտահանման ծավալը կազմել է շուրջ 1519.3 մլն դոլար` ավելանալով 2.7 տոկոսով, իսկ ներմուծմանը` շուրջ 4401.6 մլն դոլար` ավելանալով 0.4 տոկոսով։ Արդյունքում, բացասական սալդոն ներքին առևտրային հաշվեկշիռը կազմել է 2882.3 մլն դոլար։ Ընդ որում, Հայաստանում ՀՆԱ–ի արտահանման մասնաբաժինը 2014 թվականի ընթացքում կազմել է 13.8 տոկոս։
Այդ թվում ԱՎԾ–ի տվյալներով` արտահանման ծավալը 2015 թվականի հունվար–մայիս ամիսներին կազմել է շուրջ 488.6 մլն դոլար` նվազելով 15.2 տոկոսով, իսկ ներմուծմանը` շուրջ 1070.2 մլն դոլար` նվազելով 38 տոկոսով։ -0-