Բլինքեն. ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը
Դրանում ասված է․
«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներն եմ հղում Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Այն ժամանակից ի վեր, երբ ավելի քան 30 տարի առաջ Հայաստանը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից, մենք տեսնում ենք ձեր նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, տնտեսության եւ արդարադատության համակարգի ամրապնդմանը ձեր երկրում: Հպարտ ենք, որ Հայաստանի գորխընկերն ենք այս ոլորտներում՝ որպես մեր ընդհանուր արժեքների արտացոլում: Շարունակելու ենք աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։
Բարձր ենք գնահատում ձեր պատրաստակամությունը աջակցելու ջանքերին, որոնք ուղղված են տարածաշրջանում ավելի մեծ կայունություն ապահովելուն: Ցավակցություն ենք հայտնում վերջին հարձակումների հետեւանքով զոհերի կապակցությամբ և հաստատակամ ենք աշխատել ձեր եւ մյուս կողմերի հետ՝ նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը»։