Добавить новость
Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Տաշիր» ԸԽ-ի նախագահ Սամվել Կարապետյան. միայն միասնական լինելով՝ կրկին կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները, հասնել բարգավաճման և խաղաղության՝ հանուն մեր երկրի ապագայի

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ:

«Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ քաղաքական և տնտեսական գործոնները չափազանց արագ են փոխվում։ Բայց մի բան միշտ մնում է անփոփոխ՝ ուժեղ և բարգավաճ Հայրենիքը աշխարհասփյուռ հայության հենարանն ու հպարտությունն է», - նշել է Կարապետյանը։

Նա նաև նշել է, որ հավատում է Հայաստանի հատուկ առաքելությանը։

«Մեր փոքր ժողովուրդը կարողացել է պահպանել իր ինքնությունը, հոգևոր ու բարոյական արժեքները և անկախ պետություն ստեղծել։ Այդ իսկ պատճառով այսօր բոլորիս ուժ եմ մաղթում եւ ուզում, որ միավորենք յուրաքանչյուրիս ջանքերը մեր երկրին օգնելու համար։ Մենք դեռ շատ խոչընդոտներ ունենք հաղթահարելու, բայց միայն միասնական լինելով կրկին կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները, հասնել բարգավաճման և խաղաղության՝ հանուն մեր երկրի ապագայի», - ընդգծել է Կարապետյանը։

Նա առանձնահատուկ շնորհակալություն և երախտագիտություն է հայտնել նրանց, ովքեր այժմ պաշտպանում են Հայաստանի սահմանները, պաշտպանում են Հայաստանի անկախությունը։

«Դուք ամենից լավ գիտեք այս տոնի արժեքը, ձեր շնորհիվ ապահովվում է պետության անվտանգությունը և մարդկանց խաղաղ կյանքը։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել համայն հայությանը Անկախության օրվա առթիվ և հույս հայտնել, որ մոտ ապագայում էլ ավելի շատ մարդիկ ամբողջ աշխարհում կիմանան մեզ բնորոշ տաղանդների, աշխատասիրության, իմաստության և ստեղծագործ էներգիայի մասին», - նշել է Կարապետյանը։-0-

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *