Добавить новость
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Թբիլիսիում եւ Դիլիջանում խոսել են քաղաքային կայուն զարգացման մասին

Այն նվիրված էր քաղաքային համայնքների կայուն զարգացման խնդիրներին եւ կրում էր «Քաղաքների  հնարավորությունների ընդլայնում. սոցիալական նորարարություն` հանուն քաղաքային կայուն զարգացման» խորագիրը:
 
Համաժողովը միավորել էր պետական, ոչ առեւտրային եւ գործարար շրջանակները ներկայացնող ավելի քան հինգ  տասնյակ փորձագետների՝ հետխորհրդային երկրներից, Գերմանիայից եւ Թուրքիայից։
 
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ կազմակերպիչները՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ղեկավար Էդգար Մանուկյանը, BMW Foundation Herbert Quandt հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարկուս Հիպը եւ MitOst ասոցիացիայի տնօրեն Դարիուս Պոլոկն ընդգծեցին նման քննարկումների եւ միջազգային առաջատար փորձի փոխանցման կարեւորությունը  քաղաքների հետագա զարգացման տեսանկյունից:
[[gallery1]]
Որպես  համաժողովի հիմնական բանախոս հանդես եկավ դանիական «Gehl Architects» ընկերության տնօրեն Ռիկարդո Մարինին՝  անդրադառնալով ժամանակակից զարգացած քաղաքների եւ քաղաքային համայնքների առաջընթացի միտումներին ու հեռանկարներին: Նա ընդգծեց սոցիալական նորարարությունների դերը քաղաքների վերափոխման գործընթացում:
 
Համաժողովի երկրորդ օրը մասնակիցներն անցկացրեցին Դիլիջանում եւ Քութայիսում, որոնք ընտրվել էին որպես կովկասյան տարածաշրջանի ինտենսիվ  զարգացող քաղաքներ։
 
Դիլիջանում հյուրերն այցելեցին UWC Dilijan քոլեջ, սոցիալական  բնակարանաշինության ASBA հիմնադրամ, «Թումո» եւ Դիլիջանի համայնքային կենտրոններ:
 
Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում համաժողովի մասնակիցներին միացան նաեւ քաղաքային իշխանությունների, ինչպես նաեւ քաղաքում  կրթական եւ զարգացման այլ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները:
[[gallery2]]
Մեկնաբանելով համաժողովի արդյունքները՝ IDeA հիմնադրամի ղեկավար Էդգար Մանուկյանը  նշեց.

«Ժամանակակից քաղաքները պետք է բացահայտեն իրենց ներուժը՝  բնակիչներին, շահագրգիռ տարբեր կազմակերպություններին տրանսֆորմացիոն գործընթացներում ներգրավելու միջոցով, զարգացնեն քաղաքի յուրօրինակ կողմերը, մարդկային կապիտալը, պահպանեն պատմամշակութային ժառանգությունն ու բնությունը: Արդյունավետ երկխոսությունն ու պետական-մասնավոր համագործակցության հարթակի ձեւավորումը կայուն սոցիալական տրանսֆորմացիաների իրականացման կարեւոր պայման են»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *