Добавить новость
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Լիսկայի տղուն Տիկո են ասել. ոստիկանությունը չի հաստատում

Հունիսի 19-ին Գորիսի ավտոսպասարկման կետերից մեկում վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ։ Կրակողը, ըստ մամուլի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանն է, տուժողը՝  վուլկանիզացիայի 46-ամյա աշխատակից Արմեն Բաղդասարյանը։

Տեղեկությունը ոստիկանությունից ո՛չ հերքել են, ո՛չ էլ հաստատել․ «[Տիգրան Խաչատրյանի] մասնակցության առնչությամբ առկա են տվյալներ, որոնք ստուգվում են»։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանության և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։

Ավելի վաղ ոստիկանության հետ փոխկապակցված shamshyan.com-ը գրել էր, որ հունիսի 19-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, Սյունիքի բժշկական կենտրոն է տեղափոխվել 46-ամյա Արմեն Բաղդասարյանը՝ «աջ դաստակի շրջանի մակերեսի պատռած վերք, օտար մետաղական մարմին, աջ թենուրի մակարդակի, հավանաբար հրազենի գնդակից» ախտորոշմամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, մինչ վիրահատարան տեղափոխվելը նա ասել է, թե վնասվածքը ստացել է վայր ընկելու հետևանքով:

Ոստիկանները, ըստ Շամշյանի, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, Գորիսի Արցախյան խճուղի 45 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Սունիքի նախկին մարզպետ (հայտնի է Լիսկա մականունով) որդի Տիգրան Խաչատրյանը հրազենով կրակել և վնասվածք է պատճառել Արմեն Բաղդասարյանին: «Միջադեպը հրահրվել է Լիսկայի տղայի կողմից», – գրել է կայքը։

Երեկ մինչև ուշ երեկո ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցները չէին հայտնաբերել նախկին մարզպետш որդուն, որի մասնակցությամբ Գորիսում միանգամից 3 միջադեպ էր եղել՝ հաղորդել է «Հրապարակ» օրաթերթը․ «Խաչատրյանը քաղաքի բանուկ մասում հայհոյել էր ոստիկաններից մեկի կնոջը, ավելի ուշ կռվել բանջարեղեն վաճառող տղայի հետ, իսկ երեկոյան վիճել ու կրակել վուլկանիզացիայի 46-ամյա աշխատակցի վրա (գնդակը դիպել էր աջ ձեռքին)։ Տուժածին՝ «Չափաղացի Արմենին», տեղափոխել էին հիվանդանոց։ Ասում էին՝ կրակել է իրեն Տիկո ասելու համար»։

Լիսկայի ավագ որդի Տիգրանը մինչ այս 4 այլ քրեական գործերով է անցել, այդ թվում՝ սպանության, ապօրինի զենք պահելու, դանակահարության, փաստաթղթեր կեղծելով զինծառայությունից խուսափելու համար։ Գործերից ոչ մեկը ընթացք չի ստացել։

2013 թվականին Տիգրան Խաչատրյանը և նրա հոր թիկնապահները կրակել էին և հենց մարզպետի տան դիմաց սպանել Ավետիք Բուդաղյանին։ Նրանց կալանավորվել էին։ Մի քանի ամիս անց, սակայն, սպանությունը վերաձևվել էր որպես «անհրաժեշտ ինքնապաշտպանություն»․ մեղադրանք էր առաջադրվել ոչ թե կրակողներին, այլ՝ սպանվածի հորն ու եղբայրը։ Սպանվածի հայրը դատապարտվել էր մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար։ Գործը կոծկելու համար հետագայում Խաչատրյանի նկատմամբ նույնիսկ մահափորձ էին բեմադրել։

2022-ին Սուրիկ Խաչատրյանի հիշատակված որդին և Սերժ Սարգսյանի եղբորորդին կալանավորվել էին՝ ընդդիմության ակցիայի ժամանակ նրանք, ըստ մեղադրանքի, գրոհել էին Կառավարության 3-րդ մասնաշենքը և բռնության ենթարկել ոստիկանին։ Հետագայում երկուսն էլ ազատ են արձակվել։

Երիտասարդի հայրը՝ Սուրիկ Խաչատրյանը, Սյունքի մարզը ղեկավարել է շուրջ 11 տարի։ 2018-ի հեղափոխությունից հետո նրան մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, լիազորություններն անցնելու և առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու համար։

The post Լիսկայի տղուն Տիկո են ասել. ոստիկանությունը չի հաստատում first appeared on Epress.am.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *