Добавить новость
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Gateway to Europe 2025-ն ընդունում է հայտեր հայկական ստարտափներից

Սեպտեմբերի 18-19-ին Երեւանում կանցկացվի Gateway to Europe 2025 փիչինգ միջոցառումը։ 

Gateway to Europe-ը նպատակ ունի կապ ստեղծել հավակնոտ հիմնադիրների եւ եվրոպացի բիզնես հրեշտակների, վենչուրային կապիտալիստների ու կորպորատիվ գործընկերների միջեւ, որոնք ակտիվորեն փնտրում են նոր ներդրումային հնարավորություններ։ Ընդգծելով Հայաստանի արագ զարգացող ստարտափ էկոհամակարգը՝ միջոցառումը նպատակ ունի ամրապնդել կապերը եվրոպական կապիտալի եւ համաշխարհային աճի պատրաստ ստարտափների միջեւ։

Ստարտափները կարող են՝

•    ներկայացնել իրենց լուծումը եվրոպացի ակտիվ ներդրողներով լի սրահում,
•    ստեղծել միջսահմանային կապեր՝ նոր շուկաներ մուտք գործելու համար,
•    ցանցային կապեր հաստատել եվրոպացի բիզնես հրեշտակների, վենչուրային ներդրողների եւ կորպորատիվ գործընկերների հետ,
•    միանալ նորարարության եւ տարածաշրջանային համագործակցության խթանող դինամիկ միջոցառմանը։

Gateway to Europe-ը կազմակերպվում է Եվրոպական բիզնես հրեշտակների ցանցի (EBAN), STAN հրեշտակ ներդրողների ցանցի, Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ակումբի (AICA) եւ BANA Angels-ի կողմից՝ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ EU4Innovation East ծրագրի, ինչպես նաեւ Ֆրանսիայի կառավարության համաֆինանսավորմամբ եւ Expertise France-ի կողմից իրականացվող աջակցության շրջանակում։ 

Միջոցառմանը աջակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, իսկ Synergy-ն հանդես է գալիս որպես համայնքային գործընկեր։ Gateway to Europe-ի առաքելությունն է կամուրջներ կառուցել եվրոպական կապիտալի եւ աճի պատրաստ հիմնադիրների միջեւ։

Հայտերը ներկայացնել հարկավոր է մինչեւ օգոստոսի 30-ը այստեղ։ Լրացուցիչ տեղեկատվություն հասանելի է այստեղ։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *