Добавить новость
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Team-ը չորրորդ տարին շարունակ աջակցում է Koreez մրցանակաբաշխությանը

Ամփոփվել են Team Telecom Armenia-ի տեխնոլոգիական գործընկերությամբ անցկացվող Koreez մրցանակաբաշխության արդյունքները: 

Այս տարի առարկայական ծրագրերի եւ հատուկ ընտրված թեմաների հիման վրա ստեղծված ինտելեկտուալ մրցույթին մասնակցել է շուրջ 25 000 աշակերտ Հայաստանի դպրոցներից:

«Կրթության ոլորտում կատարված յուրաքանչյուր ներդրում է մեր երկրի ապագայում: Այդ է պատճառը, որ ոլորտի աջակցությունը մեզ համար՝ որպես հայկական օպերատոր, ռազմավարական նշանակություն ունի: Մենք կարեւորում ենք, որ որակյալ կրթությունը հասանելի լինի յուրաքանչյուր երեխայի, նպաստի նոր գիտելիքների ձեռքբերմանն ու օգնի աշակերտներին բացահայտելու եւ էլ ավելի զարգացնելու իրենց տաղանդները»,- ասել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Team-ը նաեւ մրցանակներ է տրամադրել մրցույթում հաղթանակներ գրանցած երեք աշակերտի՝ նպատակ ունենալով նպաստելու նորագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով կրթության հասանելիության խթանմանը:

«Արդեն չորրորդ տարին է, ինչ մեզ աջակցում է մեր վստահելի գործընկերը՝ Team Telecom Armenia-ն, որը կանգնած է կրթական նորարար նախաձեռնությունների կողքին։ Այս համագործակցությունը վերածվել է իրական կրթական շարժման, որը ոգեշնչում է հազարավոր երեխաների ամբողջ հանրապետությունից։ Շուրջ 60 000 աշակերտ արդեն մասնակցել է Koreez-ի իրականացրած մրցույթներին։ Նրանք ոչ միայն ցուցադրել են իրենց գիտելիքն ու տաղանդը, այլեւ բացահայտել են սեփական ներուժը՝ հավատալով, որ կարող են հասնել ավելիին։ Շատերի համար այս ծրագիրը դարձել է իրական շրջադարձ՝ բացելով նոր հորիզոններ ու հնարավորություններ եւ ձեւավորելով ինքնավստահության այն զգացումը, որը հիմք է ապագայի հաջողակ, նախաձեռնող եւ կրթված սերնդի համար»,- նշել է Koreez մրցույթն անցկացնող «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Ալոյանը:

Koreez-ն ստեղծվել է 2020 թվականին՝ ոլորտում ավելի քան 15 տարվա հաջողված ծրագրեր իրականացնելու փորձ ունեցող Dasaran կրթական ծրագրի թիմի կողմից։ Մրցույթի թեստ-հարցաշարերը հիմնված են դպրոցական ծրագրի վրա։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *