OpenAI-ը թողարկել է GPT-5.1 չատբոտը, որը դարձել է «ավելի բարեհամբույր»
OpenAI ընկերությունը ներկայացրել է GPT-5.1 Instant-ը եւ տրամաբանող GPT-5.1 Thinking մոդելները։
Մշակողները նշել են, որ մոդելն այժմ եւ՛ ավելի խելացի է, եւ՛ ավելի հաճելի շփման համար։
GPT-5.1 Instant-ը լռելյայն դարձել է «ավելի շատախոս եւ ջերմ», բայց դեռեւս ապահովում է հստակ եւ օգտակար պատասխաններ։ Ընկերությունը նաեւ բարելավել է չատբոտի՝ օգտատիրոջ հրահանգներին հետեւելու ունակությունը։ Առաջին անգամ մոդելը կարող է ավտոմատ կերպով որոշել, թե երբ «մտածել» պատասխանելուց առաջ՝ ապահովելով ավելի ամբողջական եւ ճշգրիտ արդյունք։
[[gallery1]]
GPT-5.1 Thinking-ը սկսել է ավելի լավ որոշել՝ որքան ժամանակ է անհրաժեշտ ծախսել «մտածելու» վրա՝ կախված հարցման բարդությունից։ Մոդելի պատասխաններն այժմ ավելի պարզ են եւ պարունակում են ավելի քիչ ժարգոն եւ անորոշ տերմիններ։
[[gallery2]]
Ընկերությունը նաեւ թարմացրել է ChatGPT-ի պատասխանի ոճի կարգավորումները։ Այն պահպանել է «Default», «Friendly» (նախկինում՝ «Listener»), «Efficient» (նախկինում՝ «Robot»), «Cynical» եւ «Nerdy» տարբերակները, ինչպես նաեւ ավելացրել է «Professional», «Candid» եւ «Quirky» տարբերակները։
[[gallery3]]
GPT‑5.1 Instant եւ Thinking տարբերակներով թարմացումը կսկսի թողարկվել մի քանի օրվա ընթացքում՝ սկզբում Pro, Plus, Go եւ Business բաժանորդների համար։ Այնուհետեւ այն հասանելի կլինի նաեւ անվճար օգտատերերի համար։ GPT‑5.1 Pro-ն նույնպես կթողարկվի «շուտով»։