Добавить новость
Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE Barcelona 2026-ին։ 

Խոշոր տեխնոլոգիական եւ բիզնես ցուցահանդեսը համախմբել էր ավելի քան 65 հազար մասնակից՝ աշխարհի 180-ից ավելի երկրներից։ Միջոցառման շրջանակում ոլորտի առաջատար ընկերություններ շուրջ 600 տաղավարներում ներկայացրել են իրենց նորարարական պրոդուկտներն ու նախագծերը, ինչպես նաեւ անցկացրել են բիզնես քննարկումներ հատկապես արհեստական բանականության՝ AI տեխնոլոգիաների շուրջ։

ICE Barcelona 2026-ին ներկայացվել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող BetConstruct ընկերությունն իր CreedRoomz, Pascal Gaming, FeedConstruct, Popok Gaming, Choice եւ Affigates պրոդուկտներով:

Խմբի խորհրդի անդամ Ռոման Բադալյանն ընդգծել է, որ ընկերությունն արդեն իսկ զգալի հաջողություններ է գրանցել միջազգային շուկաներում․ «Մենք արդեն ունենք AI (ԱԲ) 5 պրոդուկտ, որոնք մեր գործընկերներին տալու են 20 տոկոսից ավելի օպտիմիզացիա, եւ այդ ամենն արհեստական բանականության շնորհիվ։ Այս տարի Բրազիլիայում, Ուկրաինայում եւ Ռումինիայում ունեցանք մեծ նվաճումներ, նախատեսում ենք մեկնարկել նաեւ Բուլղարիայում։ Նշեմ, որ փնտրում ենք AI մասնագետներ եւ առաջիկայում նախատեսում ենք էլ ավելի զարգացնել այդ ուղղությունը»:

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի խորհրդի անդամ եւ գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանն էլ նշել է, որ լինելով Հայաստանի խոշորագույն IT (ՏՏ) ընկերությունը՝ «Բադալյան եղբայրները» ոչ միայն քայլում են համաշխարհային տեխնոլոգիական պահանջներին համընթաց, այլեւ սահմանում են նոր չափանիշներ ոլորտում․ «Լինելով Հայաստանում առաջատար IT ընկերություն` մենք այստեղ ներկայանում ենք մեր նորարարական լուծումներով, պրոդուկտներով, որն իր մեջ ներառում է արհեստական բանականություն, որը նոր նշաձող է սահմանում ոլորտում։ Ունենալով ավելի քան 7000 աշխատակից եւ 10-ից ավելի գրասենյակ Հայաստանում եւ այլ երկրներում` մենք այստեղ ներկայացված ենք 5 տաղավարով: Մենք առաջարկում ենք լուծումներ, որը ծածկում է ոլորտի գրեթե բոլոր ուղղությունները եւ մենք հանդիսանում ենք ոլորտի իննովացիոն ընկերություններից մեկը»:

Նշվում է, որ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող բրենդները վաղուց արդեն ճանաչելի են աշխարհի տարբեր երկրներում։ Դրանք մշտապես զարգանում են, կատարելագործվում եւ միջազգային շուկայում ներկայանում ժամանակակից լուծումներով՝ պահպանելով իրենց մրցունակ եւ ուրույն դիրքը։ 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *