Թորոսյան. ԼՂ-ից տեղահանվածներին դրդում են ՀՀ քաղաքացիություն չստանալ
«Պատճառներից է՝ հետագայում իբր կարող են քաղաքացիություն չստանալով՝ ինչ-որ հարցեր լուծել թե աշխարհաքաղաքական, թե անձնական բնույթի, որ քաղաքացիություն ստանալով՝ պետք է ծառայել ՀՀ Զինված ուժերում եւ այլ պարտականություններ երկրի նկատմամբ»,- ասուլիսի ժամանակ ասել է Արսեն Թորոսյանը:
Նախարարը վստահություն է հայտնել, որ «հաստատված խաղաղությունը կնպաստի, որ մեր քաղաքացիներն ավելի շատ դիմեն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար եւ բանակից խուսափելու հանգամանքը կթուլանա»:
Ինչ վերաբերում է արդեն քաղաքացիություն ձեռք բերած եւ բնակարանի հավաստագիր ստացածների թվին, Թորոսյանը նշել է, որ այս պահին 4 040 ընտանիք ստացել է հավաստագիր: