Добавить новость
Новости по-русски
Новости сегодня

Новости от TheMoneytizer

ԲՏԱ նախարարը կարեւորել է AWS-ի եվրոպական «սուվերեն ամպ»-ի գործարկումը

Amazon Web Services (AWS)-ը հայտարարել է ԵՄ-ի համար նախատեսված AWS European Sovereign Cloud «սուվերեն (ինքնիշխան) ամպային» ենթակառուցվածքի գործարկման մասին։ 

Նոր ամպային միջավայրն ամբողջությամբ տեղակայված է եւ կառավարվում է Եվրոպական միության տարածքում ԵՄ կարգավորումներին համահունչ՝ ֆիզիկապես եւ ճարտարապետության առումով առանձնացված AWS-ի այլ տարածաշրջաններից:

Նախաձեռնության նպատակն է ապահովել զգայուն տվյալների եւ մետատվյալների նոր եւ բարձր պաշտպանություն, տվյալների ամբողջական տեղայնացում ԵՄ տարածքում, ինչպես նաեւ գործառնական եւ իրավական անկախություն՝ համապատասխանելով եվրոպական երկրների թվային սուվերենության պահանջներին։ «Սուվերեն ամպ»-ը նախատեսված է հատկապես պետական կառույցների, ռազմավարական նշանակության ոլորտների եւ բարձր կարգավորվող ճյուղերի համար՝ միաժամանակ պահպանելով AWS-ի ամպային եւ արհեստական բանականության առաջատար հնարավորությունների լիարժեք հասանելիությունը։

AWS-ը նաեւ հայտարարել է «սուվերեն ամպային» ենթակառուցվածքի ընդլայնման մասին՝ Գերմանիայից դեպի Եվրոպական միության այլ երկրներ, այդ թվում՝ Բելգիա, Նիդեռլանդներ եւ Պորտուգալիա։ Ընդլայնման նպատակն է ապահովել ենթակառուվածքի, մետատվյալների եւ տվյալների լիակատար տեղայնացում ԵՄ տարածքում եւ աջակցել իրական ժամանակում արագ ու արդյունավետ լուծումների կիրառմանը:

AWS European Sovereign Cloud-ի շրջանակում AWS Partners ընկերությունները պատրաստակամ են տրամադրել համապատասխան լուծումներ թե՛ նոր «սուվերեն ամպային», թե՛ դրա էկոհամակարգի շրջանակում։ Մեկնարկային գործընկերների թվում են Accenture, adesso, Adobe, Arvato Systems, Atos, Capgemini, Dedalus, Deloitte, Genysys, Kyndryl, Mistral AI, msg group, NVIDIA, SAP, SoftwareOne եւ այլ կազմակերպություններ։

AWS European Sovereign Cloud-ի գործարկումը լայն արձագանք է ստացել եվրոպական եւ միջազգային մակարդակում։ Մի շարք խոշոր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ աջակցություն են հայտնել նախաձեռնությանը՝ ընդգծելով նախագծի կարեւորությունը Եվրոպայի թվային ինքնիշխանության, տվյալների, մետատվյալների անվտանգության եւ նորարարական զարգացման համատեքստում:

AWS-ի հայտարարության մեջ ընդգրկված է նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մեկնաբանությունը։ Նախարարն ընդգծել է սուվերեն ամպային ենթակառուցվածքների կարեւորությունը՝ նշելով, որ դրանք համահունչ են Հայաստանի տեսլականին եւ ապահովում են տվյալների անվտանգությունը, նորարարության խթանումը եւ տնտեսական աճի խթանման հնարավորությունները: 

Նշվում է, որ Հայաստանը նույնպես խթանում է ամպային եւ արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացումը եւ այդ ենթակառուցվածքի շուրջ ձեւավորող էկոհամակարգը։ 2022 թվականին ԲՏԱ նախարարությունը եւ AWS-ը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված Հայաստանի պետական եւ մասնավոր հատվածներում ամպային տեխնոլոգիաների ներդրման խթանմանը եւ պետական տեխնոլոգիական ենթակառուցվածքների արդիականացմանը։ 

Այս համագործակցության, ինչպես նաեւ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի ներդրման շրջանակում 2025 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ կառավարությունը հաստատել է արհեստական բանականության ոլորտում բարձր հաշվարկային ռեսուրսների հասանելիության փորձնական ծրագիրը, որով նախատեսվում է ընդլայնել ԱԲ լուծումների կիրառումը եւ ապահովել բարձր արտադրողականությամբ ռեսուրսների հասանելիություն Հայաստանում՝ մինչեւ 400 մլն դրամ պետական աջակցությամբ:

ԲՏԱ նախարարությունը շարունակելու է աջակցել Հայաստանում առաջատար ֆիզիկական ենթակառուցվածքների կառուցմանը եւ կառավարության «Ամպայինը առաջինը» նախաձեռնության իրականացմանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *