Փաշինյանը ստորագրել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը
Կառավարությունից հայտնում են, որ ստորագրման արարողությանը մասնակցել են Հայաստանի, ԱՄՆ-ի, Արգենտինայի, Ադրբեջանի, Բահրեյնի, Բելգիայի, Բուլղարիայի, Եգիպտոսի, Հունգարիայի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Ղազախստանի, Կոսովոյի, Մարոկկոյի, Պակիստանի, Քաթարի, Պարագվայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄԷ-ի, Ուզբեկստանի եւ Իսրայելի պատվիրակությունների ղեկավարները:
Արարողության ընթացքում երկրների ներկայացուցիչներն ԱՄՆ նախագահի ներկայությամբ ստորագրել են «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը: