Добавить новость
Новости по-русски
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Podcastle-ը հայտնել է ռեբրենդինգի մասին

Հայկական Podcastle-ն այսուհետ կներկայանա Async անունով․ ընկերությունը պաշտոնապես հայտարարել է ռեբրենդինգի մասին։ 

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ռեբրենդինգը չի նշանակում, որ ընկերությունը «վերանում է» կամ գնում է նոր ուղղությամբ՝ կորցնելով իր առաջնային արժեքները։ Ուշագրավ է, որ պահպանվում են բոլոր սոց․ հաշիվները, օգտատերերի պրոֆիլները, բովանդակությունը եւ գործիքները, միայն ընկալումն է մեծանում՝ դուրս գալով փոդքասթից՝ դեպի ամբողջական ստեղծագործական էկոհամակարգ: 

«Այն, ինչ սկսվել էր որպես գործիք ստեղծագործողների համար, վերածվել է շատ ավելի լայն ընդգրկում ունեցող պրոդուկտի։

•    Ստեղծագործողները մեզ օգտագործում են արագ ձայնագրելու, մոնտաժելու, բարելավելու եւ հրապարակելու համար։
•    Թիմերն ու բիզնեսները մեզ են վստահում հետեւողական, բրենդավորված բովանդակություն ստեղծելը՝ առանց ավելորդ ծանրաբեռնվածության։
•    Ծրագրավորողներն այժմ մշակում են մեր Async Voice API ձայնային տեխնոլոգիայի միջոցով՝ օգտագործելով ցածր ուշացումով տեքստից խոսք մոդելներ, որոնք նախատեսված են իրական արտադրանքների համար։

Այս փուլում մենք մեկ գործիք չենք։ Մենք հարթակ ենք՝ մեկ ընդհանուր հիմքով։ Async-ն այն անունն է, որը համապատասխանում է այդ իրականությանը»,- նշված է ընկերության պաշտոնական հաղորդագրությունում։

Async-ն այն հովանոցն է, որի տակ ընկերությունը շարունակելու է մշակել եւ ընդլայնել նոր հնարավորություններն ու ֆունկցիաները։ 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *